Ջուզեպպե Ջանինի
Ջուզեպպե Ջանինի իտալ.՝ Giuseppe Giannini | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Իտալացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||||||||
Մականուն |
Հռոմի արքայազն (il Principe) | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 20, 1964 (60 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 177 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջուզեպպե Ջանինի (իտալ.՝ Giuseppe Giannini, ծնվել է 1964 թվականի օգոստոսի 20-ին Հռոմում, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական մի շարք ակումբներում և Իտալիայի ազգային հավաքականում։ Նա իր կարիերայի 16 տարիները նվիրել է Ռոմային և երկրպագուների կողմից ստացել թիմի խորհրդանիշի կոչումը մինչև այդ կոչումը ձեռք կբերեր մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին։ 1987 թվականից մինչև 1996 թվականը եղել է Ռոմայի ավագը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանինին իր ֆուտբոլային կարիերան սկսել է Ալմաս Ռոմայում, ակումբը տեղակայված էր Հռոմում։ Դեռ երիտասարդ տարիքից Ջուզեպպեն որոշ իտալական հզոր ակումբների ուշադրության կենտրոնում էր, չնայած Միլանի և Լացիոյի ջանքերին, նա վերջիվերջո ընտրեց Ռոման։ Սերիա A-ում իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց 1982 թվականի հունվարի 31-ին, այդ հանդիպումը ավարտվեց հռոմեացիների պարտությամբ՝ 1։ 0 հաշվով հօգուտ Չեզենայի, այդ մրցաշրջանում դա միակ հանդիպումն էր, որին մասնակցեց Ջուզեպպեն, մյուս մրցաշրջանում նա 2 հանդիպում անցկացրեց։ Նա Ռոմայի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն և 3 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը, 1990/91 մրցաշրջանում խաղացել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակչում։
1996 թվականին Ջանինին տեղափոխվում է ավստրիական Շտուրմ ակումբը, որտեղ կես մրցաշրջան անցկացնելուց հետո վերադառնում է հայրենիք և հանդես է գալիս Նապոլիի և Լեչչեի։ 1998 թվականին Ջուզեպպեն ավարտում է ֆուտբոլային կարիերան։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանինին Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 47 հանդիպում։ Անդրանիկ հանդիպումը հավաքականում տեղի ունեցավ 1986 թվականի դեկտեմբերին ընդդեմ Մալթայի հավաքականի՝ Եվրո 1988-ի որակավորման փուլի շրջանակներում։ Ջանինին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը և 1990 թվականի աշխարհի առաջնությանը։ Իր վերջին հանդիպումը հավաքականի կազմում տեղի ունեցավ 1991 թվականի հոկտեմբերի 12-ին ընդդեմ ԽՍՀՄ հավաքականի։ Իտալացի սպորտային լրագրողները նրան անվանեցին Հռոմի արքայազն (il Principe)[1]
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա A (1)՝ 1982/83
- Ֆուտբոլի Իտալիայի գավաթ (3)՝ 1984, 1986, 1991
- Ավստրիայի սուպերգավաթ՝ 1996
- Ավստրիայի գավաթ՝ 1997
Մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆեսիոնալ Լիգայի Բարձրագույն Դիվիզիոն՝ 2008–09
- Պրոֆեսիոնալ Լիգայի Բարձրագույն Դիվիզիոնի սուպերգավաթ՝ 2009
Ջուզեպպե Ջանինին համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» ֆուտբոլիստներից մեկը։ 2012-ին ընտրված 11 ֆուտբոլիստներից հետո, 2013 թվականին նրանց միացան ևս 4-ը, որոնցից մեկն էր հենց Ջանինին[2]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Ազգային առաջնություններ |
Ազգային գավաթներ1 |
Եվրոպական մրցաշարեր2 |
Այլ առաջնություններ3 | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռոմա | 1981–82 | 1 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 |
1982–83 | - | - | 2 | 0 | - | - | - | - | 2 | 0 | |
1983–84 | 2 | 0 | 3 | 0 | - | - | - | - | 5 | 0 | |
1984–85 | 26 | 4 | 6 | 1 | 5 | 0 | - | - | 37 | 5 | |
1985–86 | 22 | 2 | 13 | 3 | - | - | - | - | 35 | 5 | |
1986–87 | 25 | 3 | 7 | 2 | 2 | 0 | - | - | 34 | 5 | |
1987–88 | 28 | 11 | 7 | 1 | - | - | - | - | 35 | 12 | |
1988–89 | 32 | 6 | 6 | 4 | 6 | 1 | - | - | 44 | 11 | |
1989–90 | 31 | 3 | 5 | 2 | - | - | - | - | 36 | 5 | |
1990–91 | 24 | 3 | 8 | 0 | 10 | 2 | - | - | 42 | 5 | |
1991–92 | 24 | 4 | 3 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 32 | 5 | |
1992–93 | 29 | 9 | 9 | 4 | 8 | 3 | - | - | 46 | 16 | |
1993–94 | 26 | 3 | 3 | 0 | - | - | - | - | 29 | 3 | |
1994–95 | 28 | 1 | 6 | 1 | - | - | - | - | 34 | 2 | |
1995–96 | 20 | 0 | 1 | 0 | 3 | 1 | - | - | 24 | 1 | |
Շտուրմ Գրաց | 1996–97 | 16 | 2 | 2 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 21 | 3 |
Նապոլի | 1997–98 | 4 | 0 | 1 | 1 | - | - | - | - | 5 | 1 |
Լեչչե | 1997–98 | 14 | 0 | - | - | - | - | - | - | 14 | 0 |
1998–99 | 33 | 4 | 3 | 0 | - | - | - | - | 36 | 4 | |
Ընդհանուր | 385 | 55 | 85 | 21 | 40 | 7 | 2 | 0 | 512 | 83 |
1Ազգային գավաթները ընդգրկում են Ֆուտբոլի Իտալիայի գավաթը և Ավստրիայի գավաթը
2Եվրոպական մրցաշարերը ընդգրկում են include the Եվրոպայի գավաթը, Գավաթակիրների գավաթը և ՈՒԵՖԱ-ի գավաթը
3Այլ առաջնությունները ընդգրկում են Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթը և Ավստրիայի սուպերգավաթը
Նախորդող Կառլո Անչելոտտի |
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ Ջուզեպպե Ջանինի 1987 – 1996 |
Հաջորդող Ամեդեո Կարբոնի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Roma all-time XI». Channel 4. 2009 թ․ հունվարի 8. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
- ↑ asroma.it, ed. (2013 թ․ հուլիսի 22). «Hall of Fame». Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Ջանինի» հոդվածին։ |
|
|
- Ապրող անձինք
- 1964 ծնունդներ
- Օգոստոսի 20 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով